Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Լիբանանում և Իսրայելի գործողությունները։
Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին։ Ըստ Պենտագոնի հաղորդագրության՝ զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է ոչնչացնել «Հեզբոլա»-ի հարձակողական ենթակառուցվածքները, որպեսզի կանխվեն Իսրայելի վրա հարձակվելու հնարավորությունները, ինչը տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից։
Օսթինը և Գալանտը նաև ընդգծել են ռազմական գործողություններից դիվանագիտական ջանքերին անցնելու կարևորությունը՝ շուտափույթ կերպով անվտանգություն և կայունություն ապահովելու համար։
Նախարարները նաև քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները, որոնք կարող են լինեն Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։