Մատչելիության հղումներ

ԱՄՆ ելումուտ անելիս ոչ քաղաքացիների համար կընդլայնվի դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը


ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց համար կառավարությունը կընդլայնի դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը՝ երկիր մտնելիս և դուրս գալիս։ Նպատակն է պայքարել վիզայի ժամկետի երկարաձգման և անձնագրային կեղծիքների դեմ։

Նոր կանոնակարգը թույլ կտա ԱՄՆ սահմանային իշխանություններին լուսանկարել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց մեկնման ցանկացած կետում։

Դեկտեմբերի 26-ից ուժի մեջ մտնող կանոնակարգի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները կարող են պահանջել այլ կենսաչափական տվյալներ, ինչպիսիք են մատնահետքերը կամ ԴՆԹ տվյալները։

Բացառություն չի գործի 14 տարեկանից փոքր երեխաների և 79 տարեկանից բարձր տարեցների համար ևս։

Ավելի խիստ սահմանային կանոններ սահմանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի լայն ջանքեր է գործադրում պայքարելու անօրինական ներգաղթի դեմ։

Կոնգրեսի հետազոտական ծառայությունը 2023 թվականին պարզել էր, որ ԱՄՆ-ում անօրինական գտնվող 11 միլիոն ներգաղթյալների 42 տոկոսի վիզայի ժամկետը լրացել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG