Մատչելիության հղումներ

ԱՄՆ գեներալները և դեսպանը դիտարկել են «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը:

«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը», - նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG