Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը Վաշինգտոնում սկսել են զենք կրել


ԱՄՆ ազգային գվարդիայի զինծառայողները, որոնք արդեն երկու շաբաթ հսկողություն են իրականացնում Վաշինգտոնում հանցավորության դեմ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «խստացման» շրջանակում, սկսել են նաև զենք կրել, Reuters-ին հայտնել է երկու պաշտոնյա։

Նրանց խոսքով՝ զինծառայողները կրելու են կամ M17 ատրճանակներ, կամ էլ M4 ինքնաձիգներ: Զինծառայողների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի փողոցներում հերթապահում էին հարյուրավոր անզեն գվարդիականներ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց մայրաքաղաքում հանցավորության արտակարգ դրություն։ Նախորդ շաբաթ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել էր գվարդիային կրել զենք։

Գվարդիայի միացյալ խմբավորման հայտարարության մեջ նշված է, որ զինծառայողները ուժ կօգտագործեն միայն որպես ծայրահեղ միջոց և բացառապես այն դեպքում, երբ գոյություն ունենան «մահվան կամ լուրջ մարմնական վնասվածքի անմիջական սպառնալիքներ»։

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել իր՝ «հանցավորության դեմ պայքարի ծրագիրը» և այն տարածել նաև Չիկագոյում, որտեղ իշխում են դեմոկրատները։ Կիրակի օրը նա նաև ակնարկել է, որ հնարավոր է զորք ուղարկի Մերիլենդի Բալթիմոր քաղաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG