Մատչելիության հղումներ

Ամիրբեկով․ «Ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը»


Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հավելյալ քայլեր են անհրաժեշտ՝ մասնավորաբար Հայաստանի Սահմանադրության փոփոխություն», - NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախաստորագրման մասին դրույթը հաստատեց, որ փաստաթղթի ստորագրման և վավերացման համար հավելյալ քայլեր են անհրաժեշտ։ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու նպատակով», - նշել է Ամիրբեկովը։


Երևանն ու Բաքուն երեկ միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG