Բրատիսլավան և Վաշինգտոնը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Սլովակիայի տարածքում1000 մեգավատ հզորությամբ ատոմակայան կառուցելու մասին։
Փաստաթղթի ստորագրման մասին այսօր հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Այս նախագիծը կարևոր կլինի ոչ միայն Սլովակիայի այլև ողջ Կենտրոնական Եվրոպայի համար։ Մեզ էներգակիրների նոր աղբյուրներ են անհրաժեշտ, եթե մենք ցանկանում ենք ավելի մրցունակ լինել և բավարարել աճող պահանջարկը», - հայտարարել է Սլովակիայի վարչապետը։