Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկում են Արևելյան Եվրոպայից շուրջ 10 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման հարցը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան NBC News հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նման քննարկումների փաստը հաստատել են ամերիկացի և եվրոպացի վեց բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ամերիկացի լրագրողների պնդմամբ՝ խոսքը 20 հազարանոց այն ստորաբաժանման մասին է, որը 2022 թվականին տեղակայվել էր Արևելյան Եվրոպայում այն ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ջոզեֆ Բայդենի հրահանգով։
«Չի բացառվում, որ Պենտագոնը որոշի դուրս բերել Ռումինիայում և Լեհաստանում տեղակայված ուժերի կեսը»,- պնդում է NBC News-ը։