Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիևի վրա հունվարի 1-ի առավոտյան: Մասամբ ավերվել են Պեչերսկի թաղամասի բնակելի շենքի վերջին երկու հարկերը։ Երեք մարդ վիրավորվել է, երկուսը հոսպիտալացվել է, հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել նաև ոչ բնակելի շենքի վրա։
Ռուսական ԱԹՍ հերթական հարձակումն Ուկրաինայի վրա սկսվել է Նոր տարվա առաջին ժամերին։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անօդաչու սարքեր են հայտնաբերվել Խարկովի և Պոլտավայի երկնքում։
Ուկրաինական մոնիտորինգային ալիքները հաղորդում են՝ ութ անօդաչու թռչող սարքեր մտել են երկրի օդային տարածք Սումիի շրջանում։