Մատչելիության հղումներ

Ալթայում հանդիպում են Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերը


Ալթայի «Մանժերոկ» հանգստավայրում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի վարչապետեր Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը: Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել հանդիպման մեկնարկից:

Բանակցությունների օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետություն է այցելել՝ մասնակցելու Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: Միջոցառմանը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերից բացի, մասնակցում են նաև Բելառուսի, Ղըրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունները:

Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ՝ Ալթայում
Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ՝ Ալթայում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG