Մատչելիության հղումներ

«Ալրաղացի Լյովիկի» 9 տարվա ազատազրկման դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ


ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, արխիվ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, արխիվ

Որպես «Ալրաղացի Լյովիկ» հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի 9 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Ինչպես հաղորդում է Դատախազության հանրային կապերի բաժինը, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռի դեմ Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել էր, իսկ դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները:

Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու համար: 2020-ի դեկտեմբերի 21-ին նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն) այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008-ի հոկտեմբերի 27-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի՝ Երևանի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Լևոն Սարգսյանին մեղավոր է ճանաչել և 9 տարվա ազատազրկման դատապարտել 2022-ի հունիսի 30-ի դատավճռով:

Հանրապետականի նախկին պատգամավորը Ռուսաստանից արտահանձնվել և կալանավորվել էր 2020-ի օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG