Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով ժամանել է թուրքական Անթալիա քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա այցի նպատակը մասնակցությունն է Անթալիայում մեկնարկող միջազգային դիվանագիտական համաժողովին։
Ալիևի հետ Թուրքիա է ժամանել նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։