Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա՝ այդ երկրի նախագահի հրավերով։
Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունի տեղեկացմամբ, Անկարայում Ալիև-Էրդողան բանակցությունների օրակարգում «տարածաշրջանային, երկու երկրների եղբայրական հարաբերությունները ամրապնդելու հարցերն են»։
Ըստ աղբյուրի՝ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հեռակա ռեժիմում հետևելու են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման հանդիսավոր արարողությանը։
Շինարարության հիմքը դրել էին Էրդողանն ու Ալիևը՝ 2023 թվականի սեպտեմբերին։