Մատչելիության հղումներ

Ալիևը ժամանել է Անկարա


Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:
Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի օդակայանում նրան դիմավորել են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և պաշտոնատար այլ անձինք:

Նախատեսվում է, որ Անկարայում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը և թուրք-ադրբեջանական համագործակցության հետագա խորացման հեռանկարը:

«Անադոլու» լրատվական գործակալությունը նշում է, որ Էրդողանը և Ալիևը մտքեր կփոխանակեն տարածաշրջանի զարգացումների և միջազգային թեմաների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG