Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից նույնպես օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին. «Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-ը), որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը», - հայտարարեց Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Ելույթի զգալի մի հատված Ալիևը նվիրեց Հայաստանի հասցեին մեղադրանքներին՝ «30 տարվա օկուպացիայի», «ռազմական հանցագործությունների» համար: