Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին


«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր կխաղա մեր երկրների միջև ուղիղ և անխոչընդոտ կապերի հաստատման գործում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Դիմելով Բաքվում մեկնարկած «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում» միջազգային համաժողովի մասնակիցներին նա շարունակել է. «Այս նախագծի իրականացման արդյունքում բեռնափոխադրումների ծավալի աճ կարձանագրվի, ինչը զգալիորեն կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը»։

Ադրբեջանի նախագահը ուղերձում, սակայն, ընդգծել է, որ «մեր տրանսպորտային հանգույցների կաևորության աճը դրանք ապակառուցողական ուժերի թիրախ է դարձնում»։

«Մենք այս տրանսպորտային ուղիները դիտարկում ենք ոչ միայն որպես տնտեսական բարգավաճման աղբյուր, այլև որպես թյուրքական պետությունների քաղաքական, մշակութային և անվտանգության ոլորտներում ավելի սերտ ինտեգրման կարևոր հիմք», - հայտարարել է նախագահ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG