Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, արխիվ
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, արխիվ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Անթալիայում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը «գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ»։

Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիևի արդեն երկրորդ հանդիպումն է։

Ադրբեջանի առաջնորդը Թուրքիա է ժամանել երեկ՝ մասնակցելու Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG