Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Turkey -- President of Azerbaijan Ilham Aliyev and President of Türkiye Recep Tayyip Erdogan hold one-on-one meeting-19Feb2024
Turkey -- President of Azerbaijan Ilham Aliyev and President of Türkiye Recep Tayyip Erdogan hold one-on-one meeting-19Feb2024

Հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ առաջնորդները քննարկել են «դաշնակցային և եղբայրական հարաբերությունների վրա հիմնված» թուրք-ադրբեջանական հեռանկարները, առաջիկայում նոր հանդիպման հույս հայտնել։

Ադրբեջանի նախագահականը զրույցի մասին այլ մանրամասներ չի հաղորդել։

Թուրքիայի նախագահի աշխատակազմը X-ում հրապարակած հաղորդագրությունում նշում է, որ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել համագործակցությունը «մեկ ազգ՝ երկու պետություն» ոգով», - ասված է հաղոդրագրությունում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG