Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները՝ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը, արխիվ
Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները՝ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը, արխիվ

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են անցկացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ է զանգը կայացել՝ շնորհավորելու Ռեջեփ Էրդողանին ծննդյան օրվա առիթով։

Տոնական մաղթանքներից հետո կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, եղբայրության ու «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, առաջիկայում էլ հաջողությամբ կզարգանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG