Մատչելիության հղումներ

Ալիևն ու Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրության, տարածաշրջանային հարցեր


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ օրակարգը: Արաղչին երեկ է այցով ժամանել Բաքու:

Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Արաղչին վերահաստատել է Թեհրանի վճռականությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու Բաքվի հետ համագործակցությունը փոխշահավետ բոլոր ոլորտներում։

Նա ընդգծել է մշտական դիվանագիտական երկխոսության դերը թյուրիմացությունների վերացման և ընթացիկ խնդիրների լուծման գործում:

Իրանի ԱԳ նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանային առանցքային իրադարձությունների վերաբերյալ Թեհրանի տեսակետը:

Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը շեշտել է՝ երկու երկրների հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն են: Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում կապերի ակտիվացման կապակցությամբ՝ նա ընդգծել է, որ Իրանի նախագահի, ինչպես նաև բարձրաստիճան այլ անձանց փոխայցելությունները նպաստել են համագործակցության հետագա ընդլայնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG