«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», - այս մասին APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Խոսելով Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից, Իլհամ Ալիևն ասել է. «Տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար: Անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության համար»,- Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում APA-ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ