Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հուսով եմ՝ ԱՄՆ հետ հարաբերությունների նախորդ չորս տարիներն այլևս պատմության գրկում են»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնում, որ Թրամփի վարչակազմի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները կսկսեն բարելավվել։

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նախորդ չորս տարիները, որոնք մենք կորսված ժամանակաշրջան ենք համարում, այլևս պատմության գրկում են», - Չինաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները վատթարացել էին՝ «Բայդենի վարչակազմի՝ Ադրբեջանի հանդեպ որդեգրած անազնիվ և անարդար մոտեցման պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG