«Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին», - այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բաքվում գտնվող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Բանակի արդիականացման գործընթացը շարունակվելու է։ Այս կոնտեքստում մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի զինված ուժերի հետ», - ասել է Ադրբեջանի նախագահը։
«Մենք հասել ենք այն գլխավոր նպատակին, որ մեր առջև ծառացած էր նախորդ դարասկզբից՝ Ադրբեջանի անկախացումից ի վեր։ Խոսքը մեր հողերն օկուպացիայից ազատագրելու մասին է», - հատարարել է Ալիևը։