Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, այս մասին հայտնել է Սիմոնյանը:
«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա, որը, որ պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել: Հուսամ, որ հանդիպումը լավ կանցնի», - ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: