Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դեմարկացված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի:Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե տեղեկություններ կան, որ ԵՄ դիտորդական առաքելության ծառայության ձևաչափը փոխվելու է, որպես օրինակ էլ նշեց Կիրանցը:
«Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը:
Ադրբեջանը պահանջում է դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է: Վարչապետն ի պատասխան Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից: Թե արդյոք այս հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն և Երևանը արդեն որոշում ունեն, Սիմոնյանն ասաց՝ ոչ: