Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագիրն է Մինսկի խմբի լուծման հարցը. ԱԺ նախագահ


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Լավ կլիներ՝ Ադրբեջանի նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջերս նոր պահանջ էր ներկայացրել Հայաստանին, թե «պետք է ճանաչի {Խոջալուի ցեղասպանությունը}, ներողություն խնդրի»։

«Այդ ցեղասպանությունից նախ պետք է սկսել խոսել, եթե մենք գնում ենք խաղաղության, պետք է խաղաղություն ցանկացող կողմը նշի այն բաց կետերը, որոնք կարող ենք խանգարել խաղաղությանը, այլ ոչ թե նման բաներից խոսել», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի մեկ այլ հայտարարության, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քայլեր իրականացնեն Մինսկի խմբի լուծարման համար, ԱԺ խոսնակը նշեց, որ խաղաղության պայմանագիրն է Մինսկի խմբի լուծման հարցը։

«Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագրի կնքումից հետո, որովհետև երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորչում է, որովհետև չէ՞ որ հենց նույն Ադրբեջանն ասում է, որ Հայաստանն իբր նկրտումներ, պահանջներ ունի։ Խաղաղության պայմանագիրը կկնքենք, հարցն էլ դուրս կգա», - ընդգծեց նա։

ԱԺ նախագահը հավելեց, որ ամեն անգամ երբ երկու երկրներն արդեն համաձայնություններ են ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին։ Հարցին, թե ինչ փուլի են հասել բանակցությունները, եթե հայկական ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է մեկ ամսվա ընթացքում կնքվի խաղաղության պայմանագիրը, նա պատասխանեց. - «Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե մեզ համար, թե Ադրբեջանի համար, մեծ մասն ունեն իրենց պատասխանները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG