Մատչելիության հղումներ

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հոսպիտալացվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


Արտապատկերում Armlur.am-ի տեսանյութից
Արտապատկերում Armlur.am-ի տեսանյութից

Այսօր առավոտյան նոր նորքի թաղապետարանում ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանը հոսպիտալացվել է, գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ում, այս մասին տեղեկացրեց նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), հայտնում է Քննչականի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ ձերբակալվածների թիվը անփոփոխ է՝ 6 հոգի: Նոր նորքի թաղապետը ձերբակալվածների թվում չէ:

Այս պահին Երևանի քաղաքապետարանում ավագանու գործընկեր անդամների հետ քննարկում է անցկացվում, ասեցին քաղաքապետարանից:

Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի ոստիկանությունից ավելի վաղ շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Նրա դեմքին տեսանելի էին վնասվածքները, որ այսօր ստացել էր Նոր Նորքի թաղապետարանում, երբ գնացել էր մասնակցելու հանրային քննարկման:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձինք հարվածել էին ակտիվիստին: Ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում:


Մանրամասները տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG