Մատչելիության հղումներ

Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների գործադուլի պատճառով


Կանադայի ամենամեծ ավիաընկերությունը՝ Air Canada-ն դադարեցրել է թռիչքները՝ աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով․ այսօր վաղ առավոտյան ավելի քան 10,000 ուղեկցորդներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ՝ կաթվածահար անելով ուղևորափոխադրումը ճանապարհորդական սեզոնի ամենաթեժ շրջանում։

Վերջիններս բողոքում են վարձատրման կարգի դեմ, որի համաձայն նրանք վճարվում են միայն օդում գտնվող ինքնաթիռում անցկացրած ժամանակի համար, մինչդեռ ուղեկցորդները պնդում են, որ աշխատավարձը պետք է ներառի նաև այն ժամանակը, որ նրանք ծախսում են գետնի վրա՝ սպասեցման կամ՝ ուղևորներին ինքնաթիռ նստեցնելուն օգնելու վրա։

Ավիաընկերությունը ցուցարարներին առաջարկել էր չորս տարվա ընթացքում աշխատավարձի 38 տոկոսի բարձրացում, որից 25 տոկոսը՝ առաջին տարում, արհմիությունը, սակայն, առաջարկը չի ընդունել։

Գործադուլի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, ամեն օր կտուժի ավելի քան 130 հազար ճանապարհորդ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG