Մատչելիության հղումներ

ԱԳՆ պարզաբանումը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության և հանձնաժողովի մասին


Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ:

Նախօրեին, երբ կողմերը հաղորդագրություններ հրապարակեցին ստորագրված փաստաթղթի մասին, ամերիկյան կողմի տարածած տեքստում նշված էր, որ ստորագրվել է Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգը։ Հայկական կողմի հաղորդագրությունում «հանձնաժողով» բառը բացակայում էր, փաստաթուղթը ներկայացվում էր որպես «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն»։ ԱԳՆ-ից հարցրել էինք, թե ինչով է պայմանավորված այս տարբերությունը։

Հայաստանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան նշել է, որ կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը ստորագրվել է հունվարի 14-ին Վաշինգտոնում , և կողմերը հրապարակել են համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG