Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հորդորեց գնալ Բաղրամյան պողոտա


ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, հունիսի 12, 2024թ.
ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, հունիսի 12, 2024թ.

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հորդորեց դուրս գալ խորհրդարանից և քայլելով գնալ շենքի դիմաց՝ Բաղրամյան փողոցում հավաքված ժողովրդի մոտ

«Ասա՝ թող դարպասները բացեն, քայլելով իջի մեջները, ասա, որ սիրում ես, հպարտանում ես», - ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե ինքն անընդհատ մարդկանց մեջ է ու նրանց հետ։

«Փղոցներում ես մարդկանց եմ պատահում, ովքեր շատ սուր հայացքներ ունեն, և ովքեր իրենց կարծիքը արտահայտում են», - ասաց նա։

Խորհրդարանի շենքի դիմաց վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցներն են։ Նրանք արդեն մի քանի օր փակ են պահում պողոտան։ Շարժման առաջնորդը մոտ մեկ ժամ առաջ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հանդիպել՝ քննարկելու նրա հեռացման պայմանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG