Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում այսօր առավոտյան տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ:
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, ավելի քան 320 մարդ վիրավորվել է: Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել։