Մատչելիության հղումներ

Աֆղանստանում առնվազն 18 մարդ է զոհվել Պակիստանի հետ բախումների հետևանքով


Աֆղանստանում առնվազն 18 մարդ Է զոհվել, և ավելի քան 360-ը՝ վիրավորվել հոկտեմբերի 10-ից Պակիստանի հետ ռազմական բախումների հետևանքով: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցության առաքելության հայտարարության մեջ:

ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:

Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ:

Պակիստանը ևս 2 տասնյակից ավելի զոհեր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG