Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հանդիպել է Բելառուսի նախագահին


ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսի, արխիվ
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսի, արխիվ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր այցելում է Բելառուս, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հանդիպմանը Լուկաշենկոն բարձր է գնահատել ատոմակայանների անվտանգությունն ապահովելու համար Գրոսսիի աշխատանքը, հատկապես այն ատոմակայանների, որոնք գործնականում հայտնվել են ռազմական գործողությունների գոտում՝ Զապորոժիեում և Կուրսկում։ Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը հնարավորը կանի տարածաշրջանում միջուկային անվտանգությունն ապահովելու համար։

Գրոսսին այցելելու է Բելառուսի հյուսիս-արևմուտքում գտնվող Օստրովեցի ատոմակայան: Այն կառուցվել է Լիտվային սահմանակից Գրոդնոյի շրջանում և Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից գտնվում է 40 կիլոմետր հեռավորության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG