Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ստեփանակերտում բնակարանների վաճառք է սկսում


Ադրբեջանը Ստեփանակերտում բնակարանների վաճառք է սկսում։ Այս մասին այսօր հայտարարել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Խոջալուում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ օգտագործելով քաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ քաղաքում բամզահարկ շենքերի կառուցումից հետո դրանք կհանվեն վաճառքի։

«Քաղաքացիներից արդեն իսկ բնակարանների ձեռքբերման բազմաթիվ դիմումներ են ստացվել», - ասել է նա:

Յուսուբովի խոսքով՝ Ստեփանակերտում գտնվող բնակֆոնդը Ադրբեջանի քաղաքացիներին կվաճառվի ինչպես կանխիկ գումարով, այնպես էլ վարկային պայմանագրերի հիման վրա։

XS
SM
MD
LG