Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խզել է ֆուտբոլի ազգային հավաքականի պորտուգալացի մարզչի հետ պայմանագիրը


Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆերնանդո Սանտուշը խոսում է ֆուտբոլիստի հետ, արխիվ
Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆերնանդո Սանտուշը խոսում է ֆուտբոլիստի հետ, արխիվ

Ադրբեջանը խզել է ֆուտբոլի ազգային հավաքականի պորտուգալացի մարզիչ Ֆերնանդո Սանտուշի հետ պայմանագիրը՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում Իսլանդիայի հետ խաղում 0:5 հաշվով պարտությունից հետո։

Սանտուշը, որի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը 2016 թվականին առաջին անգամ պատմության մեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի հավաքականի առաջնորդությունը ստանձնել էր անցած տարվա հունիսից։ Այս ընթացքում հավաքականը 11 խաղում 9 պարտություն է կրել, երկուսն ավարտել ոչ-ոքի։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ վաղը Ուկրաինայի հետ հանդիպմանը ազգային հավաքականը կգլխավորի երկրի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզիչ Այխան Աբասովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG