Ադրբեջանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձաժողովի տվյալներով՝ կեսօրի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի ընտրող, ինչը կազմում է ընտրացուցակներում գրանցված քվեարկողների ընդհանուր թվի 17 տոկոսը։
Արդեն իսկ տեղեկություններ կան խախտումների մասին։ «Թուրան» գործակալության տվյալներով՝ Բաքվի Նասիմիի շրջանի տեղամասերից մեկում լցոնման դեպք է արձանագրվել։ «Ազատության» ադրբեջանական ծառայության տեղեկություններով՝ Բաքվի մի շարք տեղամասերում նաև «կարուսելի» դեպքեր են արձանագրվել։ Պաշտոնական աղբյուրներն այս պնդումները հերքում են։
Ընտրությունների ընթացքին հետևում են բացառապես տեղացի դիտորդները։ Ադրբեջանական իշխանությունները միջազգային կառույցների ներկայացուցիչներին քվեարկության ընթացքը դիտարկելու հրավեր չեն ուղարկել: