«Մենք կարևորում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը հնարավորինս արագ ավարտվի և խաղաղություն հաստատվի», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում:
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, թուրք պաշտոնյան պատասխանել է. «Մեզ համար արժեքավոր քննարկումները շարունակվում են: Իհարկե, պետք է հաշվի առնենք նաև երկրների ազգային անվտանգությունը: Ադրբեջանն ու Հայաստանը այս հարցը քննարկում են»:
Ընդգծելով, որ կա նաև Իրանի այլընտրանքը, Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ այս տարբերակը նույնպես քննարկման սեղանին է:
«Ամեն դեպքում, այս միջանցքն անցնելու: Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են կանցնի Հայաստանի թե Իրանի տարածքով: Մենք նույնպես հետևում ենք իրավիճակին», - ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի վերջին հայտարարել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան: