Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիրը հեռակա կարգով դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման


Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին այսօր հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ նշելով, որ Բաքվի դատարանը Միրզալիին մեղավոր է ճանաչել «զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու և հակապետական հանրային հայտարարությունների համար»։

Ֆրանսիական Նանտ քաղաքում բնակվող Միրզալին 2021 թվականին ենթարկվել էր հարձակման՝ դրա ընթացքում ծանր վնասվածքներ ստանալով։ 2025-ի հունիսին Միրզալիի դեմ հարձակման համար ֆրանսիական դատարանը մեղավոր էր ճանաչել Ադրբեջանի քաղաքացի Խայամ Հաքվերդիևին։

Ռեն քաղաքի դատարանը ապացուցված էր համարել նաև Հաքվերդիևի և ադրբեջանական իշխանությունների, մասնավորաբար Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև առկա կապը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG