Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ակտիվիստը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց լրտեսության մեղադրանքով


Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդով, արխիվ
Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդով, արխիվ

Բաքվի դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, հետազոտող Բահրուզ Սամեդովին։ Ադրբեջանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել Հայաստանի օգտին լրտեսության համար։ Ինքը Սամեդովը ներկայացված մեղադրանքը չի ընդունել։

Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսին։ Մինչև բանտում հայտնվելը Սամեդովը շարունակաբար հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության հաստատման դիրքերից։

Բահրուզ Սամեդովի հարազատները նշում են, որ նախորդ շաբաթ նա փորձել էր ինքնասպան լինել։ «Այդ փորձը, սակայն, կանխվել էր խցակիցների կողմից», - հաղորդում է ընդդիմադիր Meydan TV կայքը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG