Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընտրախախտումների մասին ահազանգեր կան


Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից «Մուսավաթ» կուսակցության նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրություններում մի շարք խախտումների մասին է ահազանգում։

Կուսակցությունը, որը տևական դադարից հետո որոշել է վերսկսել իշխանության համար պայքարի փորձերը, նշում է, որ հիմնական խնդիրները կապված են իրենց դիտորդների նկատմամբ վերաբերմունքի և «կարուսել» կոչվող ընտրակեղծիքի կիրառման հետ։

Հաղորդվում է, որ խնդիրներ են առաջացել դիտորդներին ընտրատեղամասեր ներս թողնելու հետ կապված, դիտորդներից մեկին նույնիսկ ոստիկանները բերման են ենթարկել։

«Մուսավաթ»-ին հաջողվել է ընտրություններում գրանցել իր թեկնածուներից 25-ին։

Քվեարկության առաջին ժամերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, իր հերթին, հայտնել է, որ արձանագրվել են ենթադրյալ ընտրակեղծիքների դեպքեր։ Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նույն ընտրողը երկու անգամ քվեաթերթիկը գցում է քվեատուփը:

«Կարուսել» ընտրակեղծիքի կիրառումը՝ ըստ «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության
«Կարուսել» ընտրակեղծիքի կիրառումը՝ ըստ «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության
  • 125 պատգամավորական մանդատի համար պայքարում է 990 թեկնածու։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6 միլիոն 4 հազար մարդ՝ ըստ պաշտոնական տվյալների։
  • Ընդդիմության առավել կոշտ թևը՝ «Ժողովրդական ճակատը», այս ընտրությունները բոյկոտում է։
  • Ադրբեջանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններն անխտիր «ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար» գնահատած միջազգային կառույցներն այս ընտրական գործընթացին հետևում են սահմանափակումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG