Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանն ու ANAMA-ի ղեկավարը քննարկել են ականազերծման ոլորտում համագործակցության հեռանկարները


Լուսանկարը՝ Գուսևի X-ի էջից
Լուսանկարը՝ Գուսևի X-ի էջից

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը հանդիպել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության՝ ANAMA-ի, ղեկավար Վուգար Սուլեյմանովի հետ։

Գուսևն X-ի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Սուլեյմանովի հետ, քննարկել են ականազերծման ոլորտում համագործակցության հետագա հեռանկարները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ANAMA-ի միջև։

2023-ի վերջին Ադրբեջանն Ուկրաինային Revival P ականազերծման մեքենա է տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG