Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ


Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդհանան
Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդհանան

«Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են զարգանալ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում»,- նախօրեին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդհանանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հնդկաստանի դեսպանության պաշտոնական հաղորդագրությունը:

Դիվանագետը նշել է, որ 2024 թվականին Հնդկաստանի առաջատար գազային և նավթային ընկերությունը՝ ONGC Videsh Limited-ը, լրացուցիչ ներդրումներով ավելացրել է իր մասնաբաժինը ադրբեջանական նավթագազային հանքավայրում՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլիում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային ընկերությունում։

«Հնդկաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը ավելի կուժեղացնի մեր առևտրային հարաբերությունները և մարդկանց միջև կապերը»,- համոզմունք է հայտնել Բաքվում Հնդկաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:

XS
SM
MD
LG