Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հեղեղների հետևանքով զոհ և վիրավորներ կան


Հեղեղումներն Ադրբեջանում, 16-ը ապրիլի, 2025թ.
Հեղեղումներն Ադրբեջանում, 16-ը ապրիլի, 2025թ.

Ադրբեջանում հեղեղների հետևանքով զոհ և վիրավորներ կան, հաղորդում են այդ երկրի պաշտոնական լրատվամիջոցները:

Ըստ APA գործակալության`Աղսուի շրջանի Կալվա գյուղում ուժգին տարափի հետևանքով էքսկավատոր է շրջվել, մեկ մարդ մահացել է, երեքը ՝ վիրավորվել։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հեղեղվել են տարածքներ Բաքվում, Գյանջայում: Մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում, քաղաքացիների տարհանման միջոցառումներ են իրականացվում:
Մի շարք ճանապարհներ, կամուրջներ, մեքենաներ ջրի տակ են հայտնվել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG