Ադրբեջանում այսօր սգո օր է՝ երեկ տեղի ունեցած ավիավթարից հետո, որի զոհ է դարձել 38 մարդ, 29 վիրավորվել։
Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում․ ղազախական իշխանությունները հետաքննություն են անցկացնում։
Մինչ այդ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնցից դատելով կարելի է ենթադրել, որ օդանավը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից:
Reuters-ը նշում է, որ այդ տարածքում նախորդ օրերին ռուսական ՀՕՊ-ն աշխատել է՝ ուկրաինական անօդաչուների հարձակմանն ի պատասխան։
Կրեմլի խոսնակը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմն է խոցել ինքնաթիռը, հորդորել է սպասել քննության արդյունքներին։
Քննիչների եզրակացությունից առաջ մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ադրբեջանի նախագահը։ «Ինձ միայն ասվել է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով», - նշել է Իլհամ Ալիևը։