Ադրբեջանն ու Կանադան առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, նիստը կայացել է Բաքվում՝ երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարևորել են փոխադարձ այցելությունները, «ադրբեջանա-կանադական հարաբերություններում լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու կարևորությունը»: