Մատչելիության հղումներ

Ադրբեջանն իրեն անցած գյուղերում մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել


Հայ-ադրբեջանական սահման, Տավուշ, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, Տավուշ, արխիվ

Ադրբեջանն իրեն անցած չորս գյուղերում մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

Տավուշ - Ղազախ հատվածում սահմանազատումն իրականացվեց գարնանը։ Այս պահի դրությամբ կա 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում Երևանն ու Բաքուն ավարտեցին գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։

Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG