Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում։
Այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան մի շարք հանդիպումներ կունենա Իտալիայի ռազմական ղեկավարության հետ, կայցելի պաշտպանական արդյունաբերության ընկերություն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։ 2023 թվականի ամռանը հայտարարվեց Բաքվի կողմից իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին։ Այս տարվա հունիսին Ադրբեջանը ստացավ C-27J Spartan մակնիշի օդանավը՝ ազդարարելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։