Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախկին դեսպանը Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգությունների համար


Մեծ Բրիտանիա - Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը, արխիվ
Մեծ Բրիտանիա - Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը, արխիվ

Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը Մեծ Բրիտանիայում 16-ամսյա ազատազրկման է դատապարտվել սեռական ոտնձգությունների համար, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Northwich Guardian-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հայտնում է, որ ադրբեջանցի նախկին դիվանագետը մեղավոր է ճանաչվել Չեշիրի վերականգնողական կենտրոնի երեք աշխատակիցների նկատմամբ սեռական բռնությունների համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա պատիժն ուժի մեջ կմտնի երկու տարուց։ Բացի ազատազրկումից, դատարանը Իբրահիմովին պարտավորեցրել է 20-օրյա ուղղիչ աշխատանք և 200-ժամյա հանրային աշխատանք կատարել։ Դատարանի որոշմամբ նախկին դեսպանի անունը 10 տարի ժամկետով ներառվել է սեռական հանցագործությունների ռեգիստրում:

Իբրահիմովը Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորել է 2001-2013 թվականներին: 2014-ից նա հեռացել է պաշտոնից, բայց շարունակել է բնակվել Լոնդոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG