Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՄԻՊ-ը Հայաստանից ճշգրիտ տվյալներ է պահանջում անհետ կորած ադրբեջանցիների մասին


Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևա, արխիվ
Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևա, արխիվ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի իշխանություններից պահանջում է տեղեկություններ տրամադրել ավելի քան երեք տասնամյակ առաջ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի մասին:

«Հայաստանը պետք է կատարի միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները, որոնց մասնակից է հանդիսանում, չթաքցնի մեր հայրենակիցների ճակատագրերի մասին տեղեկությունները և ճշգրիտ տվյալներ ներկայացնի սպանվածների հուղարկավորության վայրերի մասին», - հայտարարել է Սաբինա Ալիևան։

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Երևանում կասկածի տակ են դնում ադրբեջանական կողմի նշած 4 հազար թիվը, շեշտելով՝ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։

Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG