Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին՝ պնդել, որ Հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը «ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են», որպեսզի «խաթարեն խաղաղության գործընթացը»։
Փաշազադեն այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների՝ ադրբեջանցի կրոնական առաջնորդը հավելել է․ «Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ավելի վաղ արձագանքել էին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի այլ հայտարարություններին՝ դրանք ստահոդ որակելով: