Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ուրբաթ օրը հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև:

Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է Գազայում շուտափույթ հրադադարի հասնելու, երկու կողմերի խաղաղ բնակիչների մահը կանխելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ - ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։

XS
SM
MD
LG